Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության առաջարկները դեռ կարող են ընդունվել. «Ա1+» (տեսանյութ)

Մարտ 10,2016 17:52

ՀՅԴ շատ առաջարկներ տեղ են գտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ավելացնելով, որ աշխատանքը դեռեւս ավարտված չէ:

Ըստ նրա՝ արդեն քվեարկված ընտրացուցակների հրապարակումը միակ բալասանը չէ՝ բոլոր հարցերը չեն լուծվելու, նույնիսկ կարող են խնդիրներ առաջանալ. «Սակայն այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք կարող են մատչելիությունն ու վստահությունը բարձրացնել, որ ուրիշի փոխարեն չեն կարող քվեարկել, որ հանրապետությունից բացակայողների փոխարեն հնարավոր չէ քվեարկել, եթե այս հարցերը մենք կարողանանք լուծել, ապա զգալիորեն կմեծանա վստահելիությունը»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ բալասանը կլինի տեխնիկական միջոցների ներդրումը. «Գիտեմ, որ ժամանակը քիչ է, սակայն պետք է այնպես անել, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին կարողանանք ապահովել մեկ միասնական անձը հաստատող փաստաթղթով: Իսկ եթե տեխնիկապես հնարավոր չէ, ապա կարելի է առանձին լուծումներ մտածել: Մյուս խնդիրը նույնականացման այնպիսի մեխանիզմի ներդրումն է, որը կբացառի այլ անձի փոխարեն քվեարկելը, այդ պարագայում մյուս խնդիրը կդառնա երկրորդական»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031