Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. Ոստիկանության վերաբերմունքը Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ յուրահատուկ է

Մարտ 10,2016 17:10

Վերաքննիչ վարչական դատարանում մարտի 10-ին դատավոր Աբովյանի նախագահությամբ շարունակվում էր Արգիշտի Կիվիրյանի վերսկսված մասով բողոքի քննությունը:

Դատական նիստին չէին ներկայացել ո՛չ Արգիշտի Կիվիրյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը,: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը դեմ չէր, որ առանց կողմի ներկայությամբ շարունակվի բողոքի քննությունը:

Դատավորը նշեց, որ հակընդդեմ հայցը Արգիշտի Կիվիրյանի ազատությանը եւ անձնական անձեռնմխելիությանը, խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատությանն ուղղված ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին է: Դատարանը անհրաժեշտ համարեց ստանալ Կիվիրյանի պարզաբանումները այն առումով, թե նշված իրավունքներից յուրաքանչյուրի խախտման հիմքում ո՞ր փաստերն են ընկած, ոստիկանության ո՞ր գործողություններն են պահանջների հիմքում: Դատարանը անհրաժեշտություն ուներ ստանալ պարզաբանումներ, սակայն Արգիշտի Կիվիրյանը չէր ներկայացել, եւ պատասխանները չէին կարող ստանալ:

Բողոքի քննության ավարտին դահլիճ մտավ Արգիշտի Կիվիրյանը իր ներկայացուցիչների Արամազդ Կիվիրյանի եւ Լուսինե Սահակյանի հետ միասին: Դատարանը որոշեց թույլատրել նրանց մասնակցել նիստին:

Արամազդ Կիվիրյանը, պատասխանելով Աբովյանի հարցին, ասաց, որ ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասով դրված է ոստիկանության գործողությունը, որը սահմանափակել է Արգիշտի Կիվիրյանի ազատությունը: Իսկ խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության մասով Արգիշտի Կիվիրյանը զրկվել է խաղաղ հավաք անցկացնելու հնարավորությունից, նաեւ արտահայտվելու իրավունքից:

Լուսինե Սահակյանը հավելեց, որ ոստիկանությունում Արգիշտի Կիվիրյանը երեք ժամից ավելի է պահվել, ինչը կողմի կարծիքով ապօրինի է. «Եթե նույնիսկ բերելու իրավունք ունենային, երեք ժամից ավել պահելու իրավունք չունեին, որը եւս ազատության իրավունքի սահմանափակում է»:

Նա նշեց, որ ոստիկանության վերաբերմունքը Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ յուրահատուկ է. «Պատահական չէ, որ Արգիշտի Կիվիրյանը բացառիկ մարդկանցից մեկն է, ում երեք ժամից ավելի պահել են ոստիկանություն: Սա հատուկ վերաբերմունք է, իմ կարծիքով: Նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նույնիսկ անձինք են եկել Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից եւ նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, նույնիսկ այդ պայմաններում նրան երեք ժամից ավել նրան ազատ չեն արձակել»:

Վերսկսված մասով բողոքի քննությունը ավարտվեց, դատական ակտը կհրապարակվի մարտի 30-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031