Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովն անհասկանալի է համարել ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության աջակցության փաստը

Մարտ 10,2016 16:43

ԵՐԵՎԱՆ: 10 ՄԱՐՏԻ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունին եւ Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչին:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են համաչափ եւ բնականոն, սակայն ներուժ կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու համար: Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ. երկու ժողովուրդներն այժմ ապրում են անկախ երկրներում եւ նրանց միավորում են քրիստոնեական արժեքները: Էդուարդ Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ հայ ժողովուրդը չի մոռանում շուրջ երեք տասնամյակ առաջ հայ ժողովրդին պատուհասած աղետի՝ ավերիչ երկրաշարժի օրերին օգնության շտապող սերբ օդաչուներին, ովքեր զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական առաքելությունը:

Էդուարդ Շարմազանովն առաջնային է համարել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը տարբեր միջազգային կառույցներում: Այս համատեքստում նա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի խնդրի կարգավորմանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցին: Էդուարդ Շարմազանովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ նշել է, որ այն տարբերվում է Կոսովոյի խնդրից. ի տարբերություն Կոսովոյի՝ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ այն երբեւէ չի եղել Ադրբեջանի կազմում: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող երբեւէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր»,-ասել է նա: Ահաբեկչության դեմ պայքարը համարելով համընդհանուր նպատակ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության հետեւանքով Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ:

Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ թեեւ երկու երկրների հարաբերություններն արագորեն զարգանում են, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք պետք է առավել ակտիվացնել: Վերոլյուբ Արսիչն անհրաժեշտ է համարել զարգացնել հատկապես միջխորհրդարանական կապերը եւ տնտեսական ոլորտը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման հարցին` նա նշել է, թե Սերբիան փորձում է հակամարտությունները կարգավորել երկխոսության եւ խաղաղ կարգավորման ճանապարհով: Սերբիայի խորհրդարանի փոխնախագահը եւս նկատել է, որ ԼՂ հակամարտությունը եւ Կոսովոյի հիմնախնդիրը գտնվում են տարբեր հարթություններում:
Հանդիպման ընթացքում հայ եւ սերբ խորհրդարանականներն անդրադարձել են տարբեր միջազգային կառույցներում համագործակցությանը եւ կարեւորել կառուցողական աշխատանքը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031