Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Tuqumur.am-ի լրագրողը կեղծ բեյջով կմտնի ընտրատեղամաս, մեր աչքը վախեցած է». Արմինե Օհանյան

Մարտ 10,2016 16:31

Եթե իշխանությունն իրապես ուզում է ընտրական գործընթացների հանդեպ վստահություն ստեղծել, պետք է սահմանափակումների քանակը կրճատեին, ավելի լիբերալ դարձնեին, ոչ թե այսպիսի անհեթեթ սահմանափակումներ մտցնեին: Այսօր «Մեդիա կենտրոնում» ընտրական նոր օրենսգրքի նախագծի թեմայով քննարկման ժամանակ ընտրատեղամասում ԶԼՄ ներկայացուցիչների եւ դիտորդների քանակի սահմանափակման հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

Նա չբացառեց, որ կարող են ստեղծվել այդ օրերին կեղծ լրատվամիջոցներ, կեղծ բեյջերով մարդիկ, որոնք կմտնեն ընտրատեղամաս եւ մյուս լրագրողները կզրկվեն ընտրական գործընթացին հետեւելու հնարավորությունից:

Արմինե Օհանյանի խոսքերով՝ ընտրատեղամասում հնարավոր էլ չի պարզել՝ կեղծ բեյջով անձը լրագրո՞ղ է, թե՞ լրագրող չի. «Եթե ինքը ներկայանա, ասենք՝ Tuqumur.am-ի լրագրող, ինքը հանգիստ կարող է մտնել, այն դեպքում, երբ իրական լրագրողները կարող են դուրս մնալ: Մեր աչքը վախեցած է իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերից»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ դա կամայականության հնարավորություն է տալիս:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ չբացառեց, որ իշխանությունները հատուկ են այսպիսի դրույթներ ներառել նախագծում, որ դրա շուրջ ծավալվեն քննարկումները եւ մոռանան կարեւոր մյուս հարցերը: Արդյունքում տեղի կտան, այդ դրույթները կհանեն եւ կասեն՝ մենք լսել ենք ձեր՝ քաղաքացիների ձայնը, թեեւ իրականում ոչ մի առաջընթաց չի լինի:

Դա չբացառեց նաեւ պարոն Մելիքյանը. «Բայց եթե դա նույնիսկ այդպես է, այսպիսի աբսուրդ կետերը չեն կարող անտեսված լինել: Հանրությունը պետք է արձագանքի թե՛ այս աբսուրդին, թե՛ մյուսին»: Աշոտ Մելիքյանն ասաց, որ պատրաստվում են իրենց առաջարկները ներկայացնել ԱԺ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031