Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հարցին, թե գազի գնի իջեցում չի՞ լինելու, ասաց, որ դրա համար ժամանակ է պետք:
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը կրկին երկարացրեց գործող սակագնի պայմանագիրը ՌԴ-ի հետ: Սա այն պայմանագիրն է, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի առաքման գինը ՀՀ պետական սահմանին «Գազպրոմ Արմենիայի» համար նվազեցվեց՝ 189 դոլարից դառնալով 165 դոլար:
Արտաքին գործերի փոխնախարարը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նաեւ անդրադարձավ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակված Հայաստանի ռազմական ներուժի վերաբերյալ Ալեքսանդր Խրամչիխինի վերլուծական հոդվածին, որտեղ ներկայացվել էին ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Ըստ պարոն Քոչարյանի. «Նախ հարց առաջին՝ եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել՝ արդյոք այն, ինչ հրապարակվել է, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Համենայնդեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու եւ պատժելու հակառակորդին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ