Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը սպասում է գլխավոր դատախազի պատասխանին, որ Գասպարիի հետ կապված գնահատականներ հնչեցնի (Տեսանյութ)

Մարտ 10,2016 16:15

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գասպարիի հարցով սպասում է գլխավոր դատախազի պատասխանին եւ արդարադատության մարմինների պարզաբանումներին, որոնց դիմել է. Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արման Թաթոյանը: Ըստ նրա, այս պահին ուսումնասիրում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքները եւ գնահատականները կտա ավելի ուշ. «Ես նշել եմ, որ հետեւողական եմ լինելու եւ չի նշանակում, որ եթե անձն ազատ է արձակվում, ապա պետք է մոռանալ նրա` հանցագործության մասին հաղորդումները: Այնպես որ, դա օրենքով սահմանված ժամկետի մեջ է եւ քննարկման փուլում է: Քանի դեռ ես իրավասու մարմնից պարզաբանում չեմ ստացել, ես չեմ կարող գնահատականներ տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ իր գնահատականները կլինեն Վարդգես Գասպարիի կողմից բարձրացրած պահման վատ պայմանների, նրա նկատմամբ վատ վերաբերմունքի եւ այլնի հետ կապված:

«Տեսակցությունների հետ կապված արդարադատության նախարարից պահանջվել էին պարզաբանումներ: Օրենքը մեկ ամիս է սահմանում, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանին ներկայացնեն պատասխան եւ պաշտպանը պարտավոր է, որ գնահատական հնչեցնելուց առաջ հնարավորություն տա այն մարմնին, որի գործողությունները վիճարկվում են, տալ պարզաբանումներ: Հիմա դեռ այդ պարզաբանումների ստացման փուլն է»:

Արման Թաթոյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ ասաց, որ «այս հարցում չի կարող քննություն կատարել, բայց այն, որ սրա հետ կապված բարձրացվել էին համակարգային խնդիրներ՝ քրեակատարողական հիմնարկներում վիճակի հետ կապված եւ այլն, այ դա արդեն մեր ուսումնասիրության կենտրոնում է: Սրան որոշակի անդրադարձ է կատարվելու նաեւ տարեկան զեկույցում»:

Ինչ վերաբերում է Ընտրական նոր օրենսգրքի` հասարակական քննարկման չդնելուն, եւ Վենետիկի հանձնաժողովի կայքից օրենսգրքի դրույթներին ծանոթանալուն, ապա Արման Թաթոյանը իր, որպես քաղաքացու կարծիք չհայտնեց եւ այդպես էլ չասաց վիրավորվե՞լ է իշխանությունների այն գործելակերպից, որ հանրությունը օրենսգրքի փոփոխություններին ծանոթացել է Վենետիկի հանձնաժողովի կայքից, այլ ոչ թե հայկական աղբյուրներից:

Արման Թաթոյանի մեկնաբանությունները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031