Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Բացի նեղ շրջանակից, այսօր ոչ մեկ գիտական հոդված չի կարդում». Սամվել Խուդոյան

Մարտ 10,2016 16:09

«Գիտության մեջ ստեղծվել է մի վիճակ, երբ հեղինակն իր հետազոտությունը, որը նույնիսկ տարիների արդյունք կարող է լինել, ամսագրում տպագրելու համար գումար է վճարում: Այնինչ կար ժամանակ, երբ հակառակը ամսագիրն էր վճարում հոֆվածը ձեռք բերելու համար»,-այս մասին այսօր « Հայելի» մամուլի ակումբում ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:

Սամվել Խուդոյանը նշեց, որ այսօր դաշտը չի վերահսկվում. «Ով ինչ ուզում, գրում է: Յուրաքանչյուրը կարող է գումար վճարելով գիտական ամսագրերում տպագրել իր հոդվածն առանց գրախոսության:Ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում, այսինքն ինչ ուզում ես, կարող ես գրել»:

Ըստ նրա՝ մտահոգիչ խնդիրներից մեկը գրագողությունն է. «Ինտերնետից վերցնում և թարգմանում են ռուսերեն և անգլերեն հոդվածները և ասում, թե հոդված են գրել: Կան մարդիկ, ովքեր չեն էլ գիտակցում, որ հանցագործություն են անում: Արտասահմանում գրագողություն ասվածը չկա, որովհետև եթե բռնեցին, հնարավոր է ընդհանրապես թույլ չտան ոլորտ ոտք դնել»:

Պարոն Խուդոյանը հավելեց, որ մեր ամսագրերը պետք է գնան դեպի միջազգայնացում. «Հիմա բացի նեղ շրջանակից, այսօր ոչ մեկը գիտական հոդված չի կարդում: Հայալեզու հոդվածների պահանջարկ չկա: Լուրջ գիտնականների մեծ մասը գրում Է դրսի համար՝ հիմնականում Ռուսաստանի, եթե անգլերեն գիտեն, ապա՝ Եվրոպայի: Եթե ուզում ես դրսում քեզ նկատեն, պետք է հայերեն չգրես. անգլերեն լեզվով գրված հոդվածները անպայման դրսից կգնեն»:

Պարոն Խուդոյանը խոսեց նաև հոդվածների բովանդակային լճացման մասին. «Գիտնականի առաջ դրվող առաջին պայմանը գիտական նորույթն է: Իրարից ոչնչով չտարբերվող՝տասնյակ, հարյուրավոր հոդվածներ են ներկայացնում: Ամեն տարի տպվում են հազարավոր հոդվածներ, բայց դրանցից մեկ, երկուսը կարող են գիտական նորույթ լինել»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031