Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում ենք մենակ ՀՀԿ-ն շե՞ֆ լինի, Ժառանգությանը փչացրիք, սաղին փչացրիք». Բոստանջյանը՝ ՀՀԿ-ին

Մարտ 10,2016 16:06

«Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը պետական այցով ձգտել է, որպեսզի օգտվի իրանական գազից: ՌԴ-ն որոշակի սահմանափակումներ մտցրեց Վրաստանում: Վրաստանը ձգտում է Իրանից գազ ստանալ եւ շատ կարեւոր է այստեղ, որ տարանցիկ երկիր լինի Հայաստանը: Գազամուղն ունենք, հնարավորությունները կան: Մենք պետք է նախանձախնդիր լինենք: Բայց ամեն ինչ իրա գինն ունի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը:

ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքերով՝ ինչ կա-չկա ՀՀ-ում, բոլորը վաճառել ենք, մերկ նստած ենք:

Վարդան Այվազյանը հակադարձեց. «Վրաստանո՞ւմ ինչը չի վաճառված»:

Ըստ Բոստանջյանի, այնտեղ կառավարման համակարգն արդյունավետ է աշխատում ավելի, քան ՀՀ-ում: Նա դիմեց Վարդան Այվազյանին՝ քննադատելով, թե՝ «Պետք է կառավարման արդյունավետությունն այստեղ բարձրացնենք, ոչ թե խեղճուկրակ նայենք ՌԴ-ին, թե ինչ է անում կամ ինչ չի անում: Էսօր մենք հարեւան ունենք՝ Իրանի պես մեծ երկիր: Ինչո՞ւ չենք մտնում բանակցությունների մեջ: Մտածում ենք մենակ ՀՀԿ-ն շե՞ֆ լինի: Բաժանել եք երկիրը՝ մերոնք են, ձերոնք են: Մենք 1.5 մլրդ չինացի լինեինք, ուրեմն իրար կուտեինք: Էս ի՜նչ լավ ա, բաժանվել եք մի 100 հոգով լավ ուտում-խմում եք, մնացած ամբողջ ազգին թողել եք մի կողմ, համարում եք սա թշնամի, սա՝ յուրային: Բոլորը մտածում են տորթին մոտիկ լինեն, բա կարելի՞ ա տենց բան»:

Վարդան Այվազյանի խոսքերով՝ գնացեք ձեր համար բարգավաճեք, ինձ հետ ի՞նչ գործ ունեք: Բոստանջյանն էլ պատասխանեց. «Ամեն ինչ վերցրել եք, «Ժառանգությանը» փչացրիք, էն մեկին փչացրիք, սաղին փչացրիք»:

«Փչացող ապրանք են, պիտի չփչանան»,- ասաց Այվազյանը:

Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու համար բանակցություններ են գնում: Վարդան Բոստանջյանն առաջարկում էր ռեալ ու ձեռնտու գործարքների գնալ. «Կարող է Իրանը մեզ գործարքով մեզ մատակարարի անվճար գազ, մենք էլ այլ գործառույթ իր փոխարեն վերցնենք մեր վրա»: Այվազյանը հակադարձեց. «Ես 55 տարեկան եմ, ձրի բան չեմ տեսել: Ձրի պանիրը լինում է թակարդում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031