Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմեր Խինչեգաշվիլուն: Եվ քանի որ վերջինը մտավ եզրափակիչ, Ֆրանգուլայնը 3-րդ տեղի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ, որի ճանապարհին սփոփիչ գոտեմարտում 17-8 հաշվով առավելության հասավ մակեդոնացի Յասին Ռեջարլիի նկատմամբ:
Այսօր երեկոյան Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցի Հաջի Ալիեւի հետ:
Ավաղ, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) չկարողացավ օգտվել մեդալակիր դառնալու իրեն ընձեռված հնարավորությունից: Նա սփոփիչ գոտեմարտում զիջեց ռուսաստանցի Զաուր Մակիեւին եւ պայքարն ավարտեց 10-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ