Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվող կանանց միամսյակին նվիրված միջոցառումների համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել Նոր Նորքի սոցիալական տարբեր խմբերի կանանց ու աղջիկների, այդ թվում ազատամարտիկների, սիրիահայ և Հայաստանի խուլերի միության կին ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել է ներկաներին՝ վստահեցնելով, որ նրանք այսուհետ ևս լինելու են քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակից կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկներ և նվերներ են հանձնվել:
Երևանի քաղաքապետարան