Մարտի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կոբալտե տարա, որը ըստ վերջինիս բացատրության` մարտի 6-ին գողացել է Խորենացու փողոցի 35 հասցեում գործող «Հայկական շուկայից»:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
***
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Ն.-ն մարտի 7-ին Երևանի Մաշտոցի պողոտայի 3/53 հասցեում գտնվող գրախանութից գողացել է 2 գիրք:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն