Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը (լուսանկարում) ազատվել է աշխատանքից: Այս լուրը «Ա1+»ի հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ Հրայր Անտոնյանին այս պաշտոնում կփոխարինի Հովհաննես Վարդանյանը:
Ի դեպ, «Լիդեր» մականվամբ Հովհաննես Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում