Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանի «գործով» նիստում քվորում չկար

Մարտ 10,2016 14:22

ԱԺ էթիկայի հանձնաժողովի այսօր նախատեսված նիստը, որտեղ պետք է քննարկվեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը, հետաձգվել է՝ քվորումի բացակայության պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» հ/կ-ները խնդրել էին հանձնաժողովին քննել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը: Վերջինս հայհոյել էր լրագրողին:

Նիստը նշանակվել է երեքշաբթի, ժամը 13:30-ին:  Խոսրով Հարությունյանը կարծում է, որ կայանալիք նիստում, հարցը, հավանաբար վարույթ կընդունվի. մերժման հիմքեր չկան: Քննարկումներին հրավիրվելու են նաև դիմում ներկայացրած կազմակերպությունների ղեկավարները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031