Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «Հայության գերնպատակը պիտի լինի հզոր Հայաստանի կերտումը, մնացյալ բոլոր խնդիրները, հզոր Հայաստանի առկայության պարագայում, կլուծվեն հետևանքային իմաստով»

Մարտ 10,2016 13:38

Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի երկրորդ նիստը կայացավ «Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական, տնտեսական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում եւ զարգացման հեռանկարները» խորագրով, որը վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը: Իսկ զեկուցողների շարքում, ինտերնետային կապի միջոցով, խոսք առավ նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Հարություն Մեսրոբյանը ողջունելով գիտահետազոտական խորհրդաժողովը, նշեց. «Նման միջոցառումներ շատ հաճախակի պետք է անել, որովհետև, այնուամենայնիվ, մենք ուր էլ, որ լինենք հայություն ենք՝ Կանադայում, Ավստրալիայում Հայաստանում, թե՛ Արցախում, և նման գիտաժողովների կայացումով մենք մեր մոտեցումները կփոխանակենք և ավելի սերտացած կկարողանանք համընդհանուր մոտեցումների դուրս գալ»:

Բանախոսը Ազգի գերնպատակը և հիմնական խնդիրները գիտական և կիրառական իմաստով ներկայացրեց չորս հիմնաքարերի վրա՝

«ա- հարցերը դիտարկում ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ կառավարման տեսանկյունից,

բ- պատկերացում ունենք ԳՈՆԵ մեր հիմնական խնդիրների մասին,

գ- վերլուծում ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեզ համար կարևոր երևույթները,

դ- չենք խուսափում քննարկել ԱՆԳԱՄ մեր ամենացավոտ խնդիրները»:

Ըստ բանախոսի ազգային գերնպատակը պիտի լինի՝ «Համազգային ուժերով ներկա Հայաստանը վերափոխել Հզոր Պետության` ազդեցիկ գլոբալ գործոնի», որի հետևանքով. «Հզոր Հայաստանն այն ունիվերսալ գործոնն է լինելու, որն ի զօրու է լուծել`

– Հայկական Հարցը միջազգային ասպարեզում,

– ներքին խնդիրները (ներառյալ` սոցիալական),

– արտագաղթի շրջումը ներգաղթի,

– Սփյուռքն ուծացումից պաշտպանումը և հզորացման նպաստումը»:

Իսկ գերնպատակին հասնելու համար, բանախոսի կարծիքով «Անհրաժեշտ է` ազգային միասնություն` Հզոր Հայաստանի ստեղծման գաղափարի շուրջ, համազգային դրական ընտրասերման կիրառում բոլոր ասպարեզներում, և ի վերջո մրցունակ պետական կառավարման համակարգի մշակում»:

Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցներով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Եւրոպայի Հայերու Համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031