Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ադրբեջանուհի մոտ 3500 ԱՄՆ դոլար են շորթել Թուրքիայի քաղաքացուց. «Հաբերլեր»

Մարտ 10,2016 12:58

Թուրքիայի Քարաբուք շրջանում երկու ադրբեջանուհի խաբեության միջոցով 10.000 լիրա (10.03.2016թ. դրությամբ 10.000 լիրան կազմում է 3457 ԱՄՆ դոլար,-խմբ.) են շորթել Թուրքիայի 88-ամյա քաղաքացուց։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանցի 55-ամյա Նատալյա Մ.-ն և նրա բարեկամ 43-ամյա Սամիրա Բ.-ն ամուսնության խոստումներ են տվել Թուրքիայի 88-ամյա մի քաղաքացու, այդպիսով շահել նրա վստահությունն ու շորթել 10.000 լիրա։

Ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում կանայք հայտնաբերվել և ձերբակալվել են, ինչից հետո պարզ է դարձել, որ 2 ադրբեջանուհիները նույն՝ ամուսնության խոստումներով խոշոր չափի գումարներ են շորթել Անկարայում, Չորումում, Իզմիրում և Թուրքիայի մի շարք այլ վայրերում։ Խարդախության մեջ մեղադրվող կանայք, սակայն, չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքները՝ ասելով. «Նրանց երեխաները մոլորեցնում են մարդուն, լարում են մեր դեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031