Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարած դաստիարակը տուգանվեց 500 հազար դրամով

Մարտ 10,2016 12:50

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց Արմենուհի Գրիգորյանի գործով դատական ակտը:

Դատարանը Արմենուհի Գրիգորյանին ճանաչեց մեղավոր եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Մեղադրող Ռուզաննա Ասատրյանը հայտարարել էր, որ Արմենուհի Գրիգորյանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել ազատազրկումից մեղմ պատիժ, եւ միջնորդել՝ որպես պատիժ սահմանել տուգանք 500 հազար դրամի չափով:

Հիշեցնենք՝ Արմենուհի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, լինելով 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձի փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ, ընտրողների մատյանում հաշվառված Արայիկ Մանուկյանի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել է եւ կնքել:

Այնուհետեւ նույն մատյանում հաշվառված Կարինե Մանուկյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձնագրային տվյալներ՝ նպատակ ունենալով քվեարկել նշված երկու անձանց փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: Նշված դեպքը հայտնաբերվել եւ կանխվել է հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031