Օլիմպիական տարում անհաջող մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի 23 անդամներ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ երեկվանից ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր: Նրանք սկսում են նախապատրաստությունը Թուրքիայում կայանալիք Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Կարեն Աղամալյանի խոսքերով, իրենք այս փուլում հիմնական ուշադրությունը դարձնելու են բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածության աստիճանի բարձրացման վրա: Հավաքականը վերջին հավաքը պատրաստվում է կազմակերպել Աբովյան քաղաքում, որից հետո կմեկնի մրցավայր:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2016