Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է նվազել զբոսաշրջիկների հոսքը ՀՀ. «168 ժամ»

Մարտ 10,2016 12:06

2015թ. չորրորդ եռամսյակում Հայաստան են ժամանել 1 մլն 256 հազար 572 զբոսաշրջիկներ, կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 3.2%-ով: Պաշտոնական տվյալներով՝ 2015թ. չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 հազար 164 մարդ, կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.3%-ով:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2015թ. չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.3%-ը՝ ԵՄ երկրներին, և 47.3%-ը՝ այլ երկրների։ Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ, հյուրընկալության և զբոսաշրջության փորձագետ Արթուր Ոսկանյանը 168.am–ի հետ զրույցում զբոսաշրջության ծավալների նվազումը մի քանի գործոնով պայմանավորեց. «Առաջինը ռուսական ռուբլու փոխարժեքի անկայունությունն է, որի պատճառով տուրֆիրմաները վնասներ կրեցին, կամ գոնե ակնկալվող շահույթը չստացան, դոլարային դաշտ անցան, բայց դա թանկ էր ստացվում ռուսների համար։ Ով կարողանում է ռուբլու փոխարժեքի խոչընդոտը հաղթահարել ներքին ռեսուրսներով, նրանց վրա շատ չի անդրադառնում այս անկայունությունը»։

Ըստ Ա. Ոսկանյանի, նաև դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքն է ակտիվացել, նրանց մի մասը նաև Հայաստան է գալիս, բայց շատերը միայն Վրաստանով են սահմանափակվում։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031