Իրանի Արտաքին գործերի ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին, խոսելով Իրանի Իսլամական հանրապետության արտադրած բալիստիկ հրթիռների փորձարկումների մասին, ասել է, որ դրանք որևէ կերպ չեն հակասում Վեցնյակի հետ Իրանի համաձայնությանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության արտադրած հրթիռների փորձարկումների վերաբերյալ իր անհանգստությունն էր արտահայտել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին. «Ամերիկացիները մտադրություն ունեն, հասնել նրան, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը որոշակի քայլեր ձեռնարկի, կամ էլ կիրառվեն միակողմանի պատժամիջոցներ»։
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություն է անցկացրել երկրի հյուսիսում, որի ընթացքում իրականացվել են սեփական արտադրության Qadr-H և Qadr-F տեսակի բալիստիկ հրթիռների փորձարկումներ։