Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը սխալ է գործել, եւ այդ սխալը մեզ վրա թանկ է նստելու». «168 ժամ»

Մարտ 10,2016 11:56

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել «Կոմերսանտ» թերթին, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին, ապա

մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք պաշտոնական այցին։ «Մեր-երկրների ղեկավարների հերթական հանդիպումն ուղղված կլինի նրան, որ քննարկվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններն ու նախանշվեն քայլերը, որոնք կուղղվեն մեր դաշնակցային ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,- ասել է Նալբանդյանը։ Սակայն հայկական մամուլում այցի օրակարգի վերաբերյալ տարբեր սցենարներ են շրջանառվում։ «168 ժամն» այս առնչությամբ զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուս քաղաքական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ։

– ՀՀ նախագահի այցի ընթացքում քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանի գործընկերային պարտավորությունները, որոնք անհանգստացնում են հայաստանյան փորձագիտական հանրությանը։ Ինչպիսի՞ դեր է Կրեմլը վերապահում Հայաստանին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում։

– Կա գլխավոր դերակատարություն, որը Հայաստանը պետք է իրականացնի յուրաքանչյուր իրավիճակում՝ պաշտպանվել և պահպանվել։ Ոչ մեկը ՀՀ-ին այլ դերակատարություն առաջարկել չի կարող։ Դա ակնհայտ է։ Մերձավոր  Արևելքի  նախկին  աշխարհագրության փլուզման պայմաններում և Թուրքիայի ապագա կործանմանն ընդառաջ՝ միշտ շրջանառության մեջ է դրվելու բացասական ռազմական, ահաբեկչական, միգրացիոն էներգիա այդ տարածաշրջանից, ինչն ամեն դեպքում Հայաստանին վերաբերելու է։ Ինքը՝ Հայաստանը, նորագույն, ժամանակակից պայմաններում չի կարող ինքն իրեն պաշտպանել, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն չեն կարող աջակցել ՀՀ-ին՝ պաշտպանել իրեն, քանի որ նրանք չկարողացան ե չցանկացան օգնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի անդամին Քրդստանից։ Ուստի ՌԴ-ի հետ գործընկերությունը, թեկուզ ռազմական ոլորտում, չունի այլընտրանք։

– Բայց Հայաստանում կան անհանգստություններ այդ կապակցությամբ՝ պայմանավորված Ռուսաստան-Ադրբեջան ռազմական գործարքներով։

– Այո, կան խնդրահարույց հանգամանքներ այդ հարցում։ Այո, Ռուսաստանն առաքում է ծանր  սպառազինություն  Ադրբեջանին,  դա սխալ է, ես միշտ ասել եմ ու ասել եմ ամեն անգամ, երբ անհրաժեշտ է եղել դա ասել։ Ռուսաստանը սխալ է գործել և այդ սխալը մեզ վրա թանկ է նստելու։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031