Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարը ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ իշխանություն. «Ժողովուրդ»

Մարտ 10,2016 11:52

Փաստն այն է, որ ցանկացած գործարար, որը «հանդգնում» է իշխանությունների հետ իր շփումների մասին բարձրաձայնել, ընդդիմադիր որոշակի շրջանակների կողմից անմիջապես անարգանքի սյունին է գամվում։ Ամենավառ օրինակը «Ռոսիա Մոլի»՝ մարտի 5-ին տեղի ունեցած բացման արարողությունից հետո համացանցում բարձրացած վայնասունի թարմ օրինակն է։ Ինչպես հայտնի է՝ այդ կառույցը պատկանում է «Սիլ կոնցեռնին», որի նախագահը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, որը 2008-ի նախագահական ընտրություններում սատարում էր ընդդիմադիր թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Այս պատճառով Սուքիասյանը իշխանությունների կողմից երկար ժամանակ հետապնդվեց եւ իր բիզնեսների մի մասը կորցրեց։ Նշված մոլի շուրջ աղմուկը բարձրացավ այն պատճառով, որ բացմանը գլխավոր հյուրը եղել էր Սերժ Սարգսյանը։ Բացման արարողության նկարների տարածվելուց հետո բոլոր «թունդ» ընդդիմադիրները սկսեցին Սուքիասյաններին հիշեցնել իրենց ընդդիմադիր անցյալը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե խիստ «սկզբունքային» են այն անձինք, որոնք գործարարներից պահանջում են, որ եթե նրանք չեն ցանկանում իշխանությանը ծախված լինելու մեջ մեղադրվել, ապա իշխանավորներից պետք է հեռու մնան, պաշտոնյա տեսնելուց փախչեն։

Իրականում, սակայն, այս մոտեցումը չես կարող սկզբունքային համարել։ Նախ նկատենք, որ երբ գործարարից պահանջում ենք իր գործողությունները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորել, ստացվում է, որ ակամա հավանություն ենք տալիս բիզնեսի եւ իշխանության սերտաճմանը, քանի որ դրանք նույն մեդալի տարբեր կողմերն են։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031