ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության այլեւս նախկին խոսնակ Վահան Բաբայանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ԲՀԿ-ն լքելու իր ցանկությունը պայմանավորված է կուսակցության քաղաքական գծի վերաբերյալ ունեցած տարբեր տեսակետներով։
– Պարոն Բաբայան, այսինքն ցանկանում էիք ՀՀԿ-ի հետ կոալիցիա՞ կազմել։
– Կոալիցիա կազմելու հարց այստեղ չկա։ Դա ընդհանուր մոտեցումների խնդիր է, մենք քաղաքական տեսակետների շուրջ տարբեր կարծիքներ ունենք։ Ես չեմ տեսնում, որ այսօր ԲՀԿ-ն ընդդիմադիր գործունեությամբ կարող է ունենալ իր հաջողությունը, որովհետեւ նույն գետը երկու անգամ չեն մտնում։ Եվ ես նրանց հաջողություն եմ մաղթում, ու այստեղ չարախնդություն չկա։ Մարդիկ կարող են իրենց դիրքորոշումները հայտնել եւ ստանալ այն վստահության քվեն, որն իրենք են պատկերացնում։ Ես այլ կերպ եմ մտածում՝ Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ կոնսոլիդացիա է անհրաժեշտ։ Եվ ես ինքնանպատակ քննադատությունների .պատրաստ չեմ։
– Ի՞նչ նկատի ունեք՝ նույն գետը երկու անգամ մտնել ասելով։
Կարդացեք նաև
– Խոսքը վերջին մեկ տարվա մասին է, ամեն անգամ ինքնանպատակ ինչ-որ հայտարարություններ անելու, քվեարկություններին կողմ կամ դեմ արտահայտվելու կամ բոյկոտելու։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում