Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացված է գաղտնի տվյալների այնպիսի մի քանակություն, որի անգամ 10 տոկոսի հրապարակման համար որեւէ հայ լրագրողի կամ զինվորականի կդատապարտեին հայրենիքի դավաճանության համար. «Ժողովուրդ»

Մարտ 10,2016 11:41

Երեկ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականը հրապարակել է Ա. Խրամչիխինի վերլուծական հոդվածը՝ «Ֆորպոստ՝ հարցերով» վերնագրով, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ։ Խրամչիխինը մեկ առ մեկ թվարկել է, թե ՀՀ ԶՈՒ քանի բանակային կորպուս ու զորամաս ունի, որը ինչ նշանակության է, որտեղ է տեղակայված, ինչպիսի ռազմահրամանատարական կառուցվածք ունի, ինչ տեսակի եւ սպառազինություն ունի։ Միով բանիվ՝ ներկայացված է գաղտնի տվյալների այնպիսի մի քանակություն, որի անգամ 10 տոկոսի հրապարակման համար որեւէ հայ լրագրողի կամ զինվորականի կդատապարտեին հայրենիքի դավաճանության համար:

Ընդ որում, նշված վերլուծության միանգամայն կողմնապահ եւ ընդգծված ադրբեջանամետ ասելիքը հեղինակը կարող էր շատ հանգիստ ներկայացնել՝ առանց ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության այդ ցանկի հրապարակման, այնպես, ինչպես նա որոշել էր, որ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ առավելություն ունի օդուժի սպառազինության հարցում՝ չներկայացնելով ասվածը հիմնավորող որեւէ զինատեսակ, որն առկա է ադրբեջանական զինված ուժերում։

Սակայն ինքնին հասկանալի է, որ ռուսական որեւէ լրատվամիջոցում այդ ծավալի գաղտնի տեղեկատվությունը չէր կարող հայտնվել առանց ՌԴ պաշտպանական գերատեսչության տեղեկատվական աջակցության եւ ՌԴ քաղաքական ղեկավարության հրահանգի։ Եվ այն, որ նման աննախադեպ, ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժային բնույթի տեղեկատվությունը հրապարակվում է Սերժ Սարգսյանի՝ այսօր Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, մտահոգվելու լրջագույն տեղիք է տալիս։ Եթե սրան գումարում ենք նաեւ օրերս ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաքու կատարած այցի ընթացքում քննարկված եւ կարծես թե հարթված խնդիրը՝ Ադրբեջանի կողմից ռուսական զենքի դիմաց վճարումների ուշացման հետ կապված, ապա պարզ է դառնում, որ Մոսկվան հերթական անգամ փորձում է Հայաստանի ունեցած սպառազինությունն ի ցույց դնելով՝ էլ ավելի շահագրգռել Բաքվին՝ նոր զինատեսակների ձեռքբերման եւ ռուս-թուրքական լարվածության այս փուլում Մոսկվայի հանդեպ լոյալության պահպանման համար:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ու էդ մարդը որտեղի՞ց գիտի էդ տվյալները:

  2. Մարատ says:

    Ինչու՞ եւ ինչպե՞ս են մեր պետական-ռազմական գաղտնիքները հայտնվել օտար, թեկուզ եւ իբր թե ՛՛դաշնակից՛՛ պետության տրամադրության տակ ու դարձել վաճառքի եւ շանտաժի գործիք, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար:

  3. Hayk says:

    Идет грязная информационная война! Перед приездом каждого Президента, СМИ публикуют разного рода чепуху, другие по команде быстро перепечатают эту чепуху и начинается “вой”)))))))! Почему не перепечатали другие статьи? Один глупый храмчихин, самозванец,за деньги Алиева , написал ерунду и устроил переполох))))))! Да никто больше не верит вашим трюкам,господа! Успокойтесь! А ваши хозяева ЗРЯ тратят деньги)))). Убогие! ………. Уверен, этот коммент тоже точно будет “потерян” админом, как другие)))))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դարձյալ մոդերատորների ուշադրությունն եմ դարձնում վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունների առկայության վրա:

    • Մի՞թե Դուք կարծում եք, թե պետք է վիրավորանքներ տեղաք, իսկ մենք էլ, խախտելով մեր կայքում մեկնաբանությունների կանոնները՝ հրապարակենք դրանք: Փորձեք Ձեր խոսքը շարադրել առանց վիրավորանքների: Այլապես ազատ եք այն հրապարակելու որեւէ այլ հարթակում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031