ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին CTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիական ճգնաժամի մասին: Այս մասին տեղեկանում ենք CTV-ի լրատվական կայքից։
Խոսելով հրադադարի հնարավոր խախտման մասին պետքարտուղարն ասել է. «Միացյալ Նահանգներն երբեք հստակորեն չի ձևակերպել «Պլան Բ»-ն, որը պետք է կիրառվի Սիրիայում՝ զինադադարի հնարավոր խախտման դեպքում։ «Պլան Ա»-ի հնարավոր տապալման դեպքում մարդիկ խոսում էին «Պլան Բ»-ի մասին, բայց այդ ժամանակ որևէ մեկը հստակ ոչինչ չէր ձևակերպում։ Այդ թեմայով միայն որոշակի չարաշահումներ եղան»։
Հարցազրույցի ընթացքում Քերին հայտարարել է նաև, որ. ԱՄՆ հենվում է Ժնևյան համաձայնության դրույթների վրա, որոնք, պետքարտուղարի պնդմամբ, չեն նախատեսում Բաշար Ասադի իշխանության շարունակությունը. «Խոսք է գնում Սիրիան որպես երկիր պահպանելու, այնտեղ ապրող փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և Սիրիայի ժողովրդի ընտրության միջոցով իշխանություն ձևավորելու մասին»։