Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 10-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց մանկապարտեզի դաստիարակչուհի Արմենուհի Գրիգորյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Արմենուհի Գրիգորյանի պաշտպան Նալբանդյանը արագացված կարգի կիրառման միջնորդություն ներկայացրեց: Մեղադրող Ռուզաննա Ասատրյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի, Արմենուհի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա , 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, հանդիսանալով 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, այլ անձի փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ ընտրողների մատյանում հաշվառված Արայիկ Մանուկյանի տվյալների դիմաց գիտակցաբար գրառել է մտացածին անձնագրային կեղծ տվյալներ, որոնց դիմաց ստորագրել է եւ կնքել: Այնուհետեւ նույն մատյանում հաշվառված Կարինե Մանուկյանի տվյալների դիմաց լրացրել է մտացածին անձագրային տվյալներ՝ նպատակ ունենալով քվեարկել նշված երկու անձանց փոխարեն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել: Նշված դեպքը հայտնաբերվել եւ կանխվել է հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը:
Արմենուհի Գրիգորյանը պատասխանեց, որ մեղադրանքն ամբողջությամբ ընդունում է եւ պնդում է արագացված կարգի կիրառման միջնորդությունը: Ռուզաննա Ասատրյանը չառարկեց, դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հայտարարվեց ընդմիջում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ