2015 թվականին արդեն լրացավ Լիդիցե կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսի 43-րդ ամյակը: «Լույսի միջազգային տարի» խորագրով ցուցահանդեսին մասնակցեցին աշխարհի 71 երկրներից 21,380 երեխաներ, որոնց գործերի թեման էր «Լույսը»:
Հայաստանից 205 երեխաներ մասնակցեցին ցուցահանդեսին: Միջազգային Ժյուրին ընտրեց ութ երիտասարդ հայ նկարիչների որպես Պատվավոր մրցանակակիրներ, իսկ Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը՝ որպես Լիդիցեի «Վարդ» մեդալակիր:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ պրն. Պետր Միկիսկան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ պրն. Նիկոլայ Կոստանդյանը մրցանակաբաշխության արարողության ժամանակ մրցանակները կփոխանցեն հաղթողներին, որը տեղի կունենա 2016թ.-ի մարտի 10-ին, ժամը 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Արշակունյաց 28, Երևան հասցեով: Երեխաները հնարավորություն կունենան այցելություն կատարել նաև թանգարան:
Լիդիցե կերպարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսը հիմնադրվել է 1967 թվականին՝ ի հիշատակ նացիստական Գերմանիայի կողմից Լիդիցե քաղաքում սպանված, ինչպես նաև պատերազմներում զոհված բոլոր երեխաների:
Կարդացեք նաև
1973թ.-ից ի վեր, այս ցուցահանդեսը ձեռք է բերել մեծ համբավ և ճանաչում ոչ միայն մեր երկրի երեխաների ու ուսուցիչների շրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Վերջին տարիներին, ավելի քան 25,000 կերպարվեստի լավագույն գործեր կանոնավոր կերպով հանդես են գալիս ոչ միայն Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններից, այլ նաև աշխարհի 60 – 70 երկրներից, ներառյալ այնպիսի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Քենյան, Մալազիան, Ֆիլիպինները, Շրի Լանկան և Զիմբաբվեն:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ