Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլան. Կրոնական հասարակություն ցանկացողները ինչո՞ւ չեն բացում հոգևոր բարձրագույն դպրոցը. T24

Մարտ 10,2016 11:13

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, անդրադարձել է Էրդողանի՝ «Ես ցանկանում եմ, որ երկրում հավատացյալ հասարակություն լինի» արտահայտությանը։ Աս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվական կայքը։

Փայլանը անդրադարձ է կատարել Թուրքիայի Կրոնական գործերի նախարարությանը տրամադրվող բյուջեին. «Պետությունը չի կարող կրոն ունենալ։ Պետությունը, ցանկության դեպքում, կարող է ծառայություն մատուցել հավատքներին։ Այս շրջանակներում Կրոնական գործերի նախարարության ծախսած բյուջեի մեջ ներառված են նաև մեր հարկերը, բայց, եթե անկեղծ ասեմ, այս նպատակով վճարված հարկերի իմ մասնաբաժինը ի սրտե չէ։ Այստեղ անհրաժեշտ է հավասարության տեսանկյունից նայել՝ եթե ծառայություն է մատուցվում բոլոր հավատքներին, այդ ծառայությունը պետք է հավասար մատուցվի»։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորը, անդրադառնալով Թուրքիայի քրիստոնյաներին, խոսել է հայերի և հույների կրոնական խնդիրների մասին. «Ի՞նչ է՝ քրիստոնյաները հավատացյալ լինելու իրավունք չունե՞ն։ Ինչո՞ւ օրինակ Պոլսո Հայոց պատրիարքարանը հոգևոր բարձրագույն դպրոց ունի, բայց այն չի գործում։ Այժմ փակ է նաև Հեյբելիադայի հունաց ուղղափառ բարձրագույն դպրոցը. ինչո՞ւ»։

Տեղեկացնենք, որ Ստամբուլի մոտակայքի Հեյբելիադա կղզում գործում էր ուղղափառ հոգևոր բարձրագույն դպրոց, որը փակվեց 1971թ.՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական միջամտությունից հետո և չի գործում մինչ օրս։ Դպրոցն ավարտած հույն հոգևորականները կարող են ստանալ բարձրագույն կոչում և հավակնել պատրիարքական գահին։ Հեյբելիադայի դպրոցի բացման հարցը մշտապես եղել է Թուրքիայի մասին միջազգային քաղաքականության քննարկվող հարցերից մեկը։ Դպրոցի մասին անդրադարձները մշտապես տեղ են գտնում Եվրամիության՝ Թուրքիային վերաբերող զեկույցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031