Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ահարոնյանը դատի է տվել 3 լրատվամիջոցի. «Հրապարակ»

Մարտ 10,2016 11:06

ԼԳՏԲ համայնքի դեմ կոշտ քննադատություններով հայտնի Ռոբերտ Ահարոնյանը դատի է տվել 3 լրատվամիջոցի Politik.am, Araratnews.am, LGBTnews.am: Պատճառը համացանցում հայտնված տեսանյութն էր, հետեւյալ հայտարարությամբ. «Ռոբերտ Ահարոնյանը, որն ակտիվորեն պայքարում է

ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի եւ նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է: Կից տեսանյութում երեւում է, թե ինչպես է նա գեյ ծանոթությունների համար նախատեսված կայքով ծանոթանում տղամարդկանց հետ», որը նշված կայքերը տեղադրել են իրենց մոտ: «Տեսնենք ինչի է հասնելու եւ ինչու է ուզում օրակարգում մնալ որպես մարդ, որ մի քանի

լրատվամիջոցի դատի է տվել»,- նշում է «Արարատ» ամսագրի եւ Araratnews.am կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը։ Ընկերությունն ստացել է «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար Ռոբերտ

Ահարոնյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ իրենք կշահեն դատը. «Վստահ եմ, որ կհաղթենք դատավարությունը, որովհետեւ մեր հոդվածի մեջ որեւիցե բան չկա, որ կարող է իրավունքների

խախտում համարվել, պնդում չի եղել։ Բայց եթե ցանկանում է այդ թեման, որն արդեն բոլորը մոռացել են, նորից շրջանառության մեջ դնել, արդյոք ինտերնետային չատով տարբեր տեսակի սեքսուալ գործողություններ պարունակող տեսանյութում ինքն է եղել, թե ոչ, եթե դա ցանկանում է հանել հանրության քննարկմանը, եթե ուզում է դատական համակարգում դա քննարկվի, դա իր գործն է։ Բայց ես շատ հետեւողական եմ լինելու, եւ իմ բոլոր ծախսերը դատարանում, դատական հայցը հաղթելուց հետ, մեր կազմակերպությունն իրենից գանձելու հայցով դիմելու է դատարան»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031