Գլլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանն էլ այս պահին բնակվում է Մոսկվայում, պաշտոնի բարձրացում-իջեցում տեղի չի ունեցել, միայն երկիրն է փոխել, զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի խորհրդականի պաշտոնը։ Ի դեպ, Մնացական Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազությունում համակարգել է արտաքին կապերի ոլորտը, ասում են՝ այդ պատճառով էլ հեշտ է եղել Ռուսաստանի դատախազությունում տեղավորվելը։
Գլխավոր դատախազի մյուս պաշտոնաթող տեղակալը՝ Արմեն Դանիելյանը, այժմ զբաղվում է համալսարանական գործունեությամբ, ինչպես նաեւ ավարտում է դոկտորական ատենախոսությունը։ Ինչպես պաշտոնից հեռանալիս, այսօր եւս նա չի բացառում ոչինչ՝ անգամ ուժային կառույց վերադառնալը, սակայն չի շտապում որեւէ ժամկետ կամ պաշտոն նախանշել։ «Ամեն ինչ լավ կլինի»,- հավելում է նախկին պաշտոնյան։ Բայց կարծես այդքան էլ լավ չեղավ, մինչեւ հիմա առանց պաշտոնի եք։ «Չէ, ինչի՞, էլ ե՞րբ ես կհասցնեի զբաղվել դոկտորական ատենախոսությամբ»,- ասում է դատախազի նախկին տեղակալը եւ հավելում, որ իրեն չի պատկերացնում ոչ փաստաբանությամբ զբաղվելիս, ոչ դատական համակարգում։ Իսկ թե երբ կտեսնենք նրան նախկին աշխատավայրում կամ կտեսնենք, թե ոչ՝ հայտնի չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում