Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արվեստն ու երաժշտությունը կներկայացվեն ԱՄՆ-ում

Մարտ 10,2016 10:33

2017 թ. փետրվարի 10-19-ը Լոս Անջելեսում կկայանա RACHFEST-2017 փառատոնը, որը Միացյալ նահանգներում Հայաստանն ու հայկական մշակույթը ներկայացնելու բացառիկ հնարավորություն է: RACHEST 2017-ը կմեկնարկի Glendale Community College-ի Արվեստի եւ երաժշտության դեպարտամենտի աջակցությամբ ու համագործակցությամբ: Փառատոնի 10-օրյա ծրագրում ներառված են Հայաստանի ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի նախաձեռնությամբ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւս ներկայացված կլինի փառատոնին, նախատեսված է նաեւ սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների երկեր: Միջոցառմանը հետաքրքրություն եւ աջակցություն են ցուցաբերել նաեւ մի քանի տեղական հայկական կազմակերպություններ, այդ թվում` Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղը:

RACHFEST-2017-ի գլխավոր իրադարձությունը Ռախմանինովի անվան միջազգային երաժշտական փառատոնն է, որին կմասնակցեն երիտասարդ դաշնակահարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Նրանք կպայքարեն $ 25 000-ի չափով սահմանված մրցանակների համար:

Փառատոնի վերջին ակորդը կկայանա Գլենդելի Ալեքս թատրոնում, այն բացառիկ համերգ կլինի՝ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Իմիջիայլոց, նախորդ տարիներին փառատոնը անցկացվել է ԱՄՆ այլ քաղաքներում՝ արժանանալով տեղական մամուլի դրական արձագանքներին: RACHFEST-ի մանրամասների ու պատմության մասին զետեղված է rachfest.org պաշտոնական կայքում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031