Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով, հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ 1 հոգի տեղափոխվել է Երևան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Shamshyan.com -ի կայքում