Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիեւ հանդիպում ԱՄՆ-ում հնարավոր է

Մարտ 10,2016 17:00

«Բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու տեսանկյունից լուրջ պրոցեսներ տեսանելի չեն, սակայն բանակցությունների շարունակություն ապահովելու ու իրավիճակի կտրուկ սրացումներ թույլ չտալու տեսանկյունից նախագահների մակարդակով հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին:

Հիշեցնենք. առաջիկայում երկու երկրների նախագահներն ԱՄՆ-ում մասնակցելու են միջուկային անվտանգության համաժողովին: Հարցին` հնարավո՞ր է, որ այդ ժամանակ երկու նախագահների հանդիպում էլ տեղի ունենա, մեր զրուցակիցն ասաց. «Ոչինչ բացառել չի կարելի»:

Զրույցի այլ մանրամասները

 

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031