Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու չծառայես, էլ ո՞վ պիտի ծառայի, ոչ մեկը պարտավոր չէ քո փոխարեն ծառայել»

Մարտ 10,2016 16:00

Դուշման Վարդանի հետնորդը՝ փոքրիկ Վարդան Ստեփանյանը,
բանակում ծառայել խուսափողներին

«Աշխարհում ինձ համար ամենաթանկը Տիգրանն է, իսկ Ղարաբաղը Տիգրանից էլ թանկ է: Ղարաբաղ կորցնելով Հայաստան ենք կորցնում: Մա՛մ, քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզնից թանկն էլ կա, իմ ազգն է»,- Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի խոսքերն են: Տիգրանը նրա եղբայրն է: Երեկ Վարդան Ստեփանյանի տարեդարձն էր, նա կդառնար 50 տարեկան: Մենք զրուցեցինք Վարդանի համար ամենաթանկ մարդկանցից մեկի՝ Տիգրանի որդու հետ, որը կրում է հենց Դուշմանի անուն-ազգանունը:
Պատմում են, որ ազատագրման օրերին Դուշմանը հակառակորդի կանանց ու երեխաների է բռնել ու ամեն ինչ արել է, որ ողջ-առողջ տուն հասնեն՝ մարտական ընկերներին բացատրելով, որ մի անհանգստացեք, եթե այս երեխան մեծանա, զենք վերցնի ու կռվի հայերի դեմ, էդ ժամանակ էլ իմ տղան զենք կվերցնի: Վարդանը չհասցրեց որդի ունենալ, բայց այսօր իր իսկ սովորած Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, որտեղ իրեն «շտապօգնություն» մականունով էին կնքել, գերազանց առաջադիմությամբ սովորում է փոքրիկ Վարդան Ստեփանյանը:

«Հայրենիքի համար կարելի է անել ամեն ինչ, ամեն հնարավոր բան, որովհետեւ դու ապրում ես այն հայրենիքում, որտեղ շատ տարիներ առաջ կռվել են այնպիսի մարդիկ, որոնցից մեկը իմ հորեղբայրն է: Ես հիմա կրում եմ իր անունը, շատ պարտավորված եմ ինձ զգում: Սովորում եմ հենց իր դպրոցում, որտեղ ինքը սովորել է: Դա ինձ ավելի է պարտավորեցնում, որ սովորեմ գերազանց եւ անեմ հնարավոր ամեն բան հայրենիքի համար»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք՝ Դուշման Վարդանի պատգամները թեւավոր խոսք են դարձել, դու իր ո՞ր պատգամն ես հիշում, որը ուղեցույց է քո կյանքի համար, նա պատասխանեց. «Երանի նրան, ով Մասիս սարը տուն կբերի: Կան շատ թեւավոր խոսքեր, իմաստալից»:
Մեր հարցին՝ այսօր շատ երիտասարդներ ինչ-ինչ պատճառներով խուսափում են բանակ գնալ, դու ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, Վարդանն ասաց. «Ես հորեղբորս խոսքերով կասեմ՝ եթե դու չծառայես, էլ ո՞վ պիտի ծառայի, այսինքն` ոչ մեկը պարտավոր չէ քո փոխարեն ծառայել: Բոլորը պետք է գնան իրենց հայրենիքը պաշտպանելու, իրենց ծնողներին պաշտպանելու: Կոչ եմ անում իմ հասակակիցներին, որ անպայման գնան ծառայեն, քանի որ նախ ծառայությունից փոխվում են շատ բաներ՝ թե՛ գիտակցության մեջ, թե՛ հոգեպես: Պետք է ծառայել: Ես պատրաստ եմ այդ ճանապարհով անցնել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031