Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնանն առաջարկվող սնուցիչ դիմակներ

Մարտ 10,2016 11:30

Սեւ խավիար կամ կերեք, կամ քսեք դեմքին

Տարվա ցանկացած եղանակ իր ազդեցությունն է թողնում մեր մաշկի վրա, ուստի առանձնահատուկ վերաբերմունք եւ խնամք միշտ էլ անհրաժեշտ է: Ինչքան օրեցօր հաճելի է դառնում արեւի ջերմությունը, այնքան էլ պետք է մաշկը սնուցել եւ պաշտպանել արեւի ուղղիչ ճառագայթներից, որպեսզի դրանից մեր մաշկը չչորանա եւ ավելորդ պիգմենտներ չհայտնվեն:

dimak8-3

Ցանկացած տիպի մաշկի համար առաջարկվում է հետեւյալ սնուցող, խոնավացնող դիմակը. 1 ճաշի գդալ թթվասերին ավելացնել մեկական թեյի գդալ ձվի դեղնուց եւ հալվեի՝ ալոե, հյութ: Լավ խառնել՝ դարձնելով միատարր խյուս: Դեմքին ու պարանոցին քսել շերտ շերտի վրա: Առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը՝ ցանկալի է քսել վրձնով: Դիմակը պահել 20 րոպե, պառկած վիճակում: Դեմքը լվանալ նախ տաք, ապա սառը ջրով:
Մի շարք բնական ծագում ունեցող քսուքներ իրենց բաղադրության մեջ ունեն սեւ խավիար: Մի շարք լեդիներ ոչ միայն սիրում են սեւ խավիար ուտել, այլեւ այն հաստ շերտով քսել դեմքին: Պարզվում է, որ սեւ խավիարն արտակարգ թարմացնում է մաշկը: Այն նաեւ երիտասարդացնելու հատկություն ունի, քանի որ պարունակում է պրոտեինի, վիտամինների, հանքային նյութերի մեծ քանակություն: Չափազանց օգտակար այս բաղադրության շնորհիվ մաշկի արտաքին շերտում ակտիվանում է հատուկ ֆերմենտի՝ կոլագենի արտադրությունը, որի քանակությամբ է պայմանավորվում մաշկի թարմությունն ու էլաստիկությունը: Հայտնի է, որ տարիքի հետ զուգընթաց նվազում է այս հրաշք ֆերմենտի առկայությունը եւ մաշկը ծերանում է ու կնճռոտում:

dimak8-2

Չոր եւ կոշտ մաշկը սնուցում, փափկեցնում եւ հարթեցնում է կանաչ ոլոռի ալյուրից պատրաստված դիմակը: 2 ճաշի գդալ ոլոռի ալյուրը խառնել 2 ճաշի գդալ կաթի շիճուկի հետ: Ստացված խյուսը քսել դեմքին, թողնել մինչեւ լրիվ չորանա այն եւ հետո նոր լվանալ եւ բնական սնուցիչ քսուք օգտագործել:

Մաշկը հարթեցնող եւ սնուցիչ դիմակներից է. 1 թեյի գդալ մեղրին խառնել նույնքան գլիցերին, ավելացնել 2 ճաշի գդալ ջուր, անընդմեջ խառնելով ավելացնել 2 ճաշի գդալ վարսակի կամ ցորենի ալյուր, քսել դեմքին եւ պահել 20-25 րոպե:
Շատ օգտակար է նաեւ սպիտակ հացի եւ կաթի դիմակը: Հացի փափուկ միջուկի վրա կաթ լցնել ու տրորել մինչեւ թթվասերի թանձրությամբ խյուս ստացվի: Կամ՝ 1 ճաշի գդալ վարսակի ալյուրի վրա լցնել 100 միլիգրամ տաք կաթ եւ ավելացնել 10-20 կաթիլ ձիթապտղի յուղ:

dimak8-4

Թարմացնող, հարթեցնող եւ հատկապես չոր կամ ճաքճքող մաշկի համար հրաշալի միջոց է ելակով դիմակը, որը կարող եք պատրաստել հետեւյալ կերպ. 3-4 հատ ելակը լավ տրորել, խառնել 2 թեյի գդալ կաթնաշոռի եւ 1 թեյի գդալ մեղրի հետ: 20-30 րոպե հետո այն դեմքից կարող եք մաքրել կամ գոլ ջրով լվանալով, կամ էլ սառը կաթով: Բամբակե սկավառակը թաթախել սառը կաթի մեջ եւ դրանով մաքրել դեմքը: Ի դեպ, այս դիմակը պատրաստում են նաեւ կաթնաշոռի փոխարեն ավելացնելով մանկական սնուցիչ քսուք:
Դեմքը խնամելիս ոչ մի անգամ չի կարելի մոռանալ պարանոցի մասին: Անհրաժեշտ է նույն մաքրող եւ սնուցիչ դիմակները տարածել նաեւ պարանոցին: Չնայած առանձին էլ կարող եք պատրաստել թարմացնող եւ ձգող դիմակ՝ հատուկ պարանոցի համար: 2-3 միջին չափի կարտոֆիլը խաշել, տրորել, խառնել 1 ճաշի գդալ բուսական յուղի կամ 1 հարած ձվի հետ եւ տաք-տաք քսել պարանոցին: Փաթաթել սրբիչով եւ 20 րոպե հետո լվանալ գոլ ջրով եւ քսել սնուցիչ քսուք:

Ճարպոտ մաշկը պահանջում է հատուկ խնամք. քնելուց առաջ դեմքը պետք է մշակել ձիաձետի եփուկով: 1 ճաշի գդալ ձիաձետը 1 բաժակ ջրով եփել 15 րոպե, քամել եւ այդ եփուկով խնամքով մաքրել մաշկը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031