Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է Պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեջ մեղադրվող Վահան Շիրխանյանի կալանքի երկարաձգման որոշման բողոքի քննությունը:
Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ իր միջնորդությամբ է հետաձգվել. «Վահան Շիրխանյանի առողջական վիճակին վերաբերող մի քանի փաստաթուղթ կա, որոնք չունենք , առաջին ատյանի դատարանի որոշումից հետո են ի հայտ եկել, պետք է ներկայացնենք Վերաքննիչ դատարանին:
Միջնորդել էի, որ Վահան Շիրխանյանին եւս ներկա դարձնեն բողոքի քննությանը, բայց դատարանը այդ հարցը թողել է քննության ժամանակ լուծելու: Քննությանը մասնակցելու ցանկությունը Վահան Շիրխանյանն էր հայտնել, բացի այդ, կարծում եմ՝ քանի որ քննարկվում է իր առողջականի հետ կապված հարցեր, նպատակահարմար կլինի, որ նա ներկայացնի իր վիճակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ