«Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը» 132.6 միլիոն դրամ կհատկացվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Ըստ նախագծի, Հանրային հեռուստաընկերությանն այդ գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից: Ընդ որում, այդ 132.6 միլիոն դրամը հատկացվում է, ինչպես նախագծում է գրված, հեռուստաընկերության կանոնադրական գործունեությանն աջակցելու համար` ավելացված արժեքի հարկի վճարման գծով առաջացած պարտավորությունների կատարման նպատակով:
Կառավարություն ներկայացրած որոշման նախագծով սահմանվում է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հատկացված գումարի մասով ազատվում է 2016 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ 2017 թվականի պետական բյուջե շահութաբաժնի վճարումից: Առաջարկվում է գումարը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ