Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նկարիչ. «Բավական է Երեւանից գնալ գյուղ` տեսնելու, թե ինչպես է ապրում կինը» (ֆոտոշարք)

Մարտ 09,2016 20:25

Հայաստանում Գերմանիայի դեսպանատանն այսօր կայացավ «Art+X» ձևաչափի չորրորդ միջոցառումը, որը համադրում է գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես և անդրադարձ որևէ թեմայի: Կանանց միջազգային օրը առիթ է հանդիսացել, որ միջոցառման առանցքում դրվեր կանանց իրավունքների թեման, այդ նպատակով էլ ուշադրության կենտրոնում էր կին արվեստագետը` նկարիչ Դիանա Հակոբյանը, որը ներկայացրեց իր աշխատանքները: Դրանց մի մասի հիմքում Դիանայի աղջկա կերպարն է:

Արվեստագետն ասաց, որ իրեն եւս մտահոգում է կանանց իրավունքների պաշտպանության հարցը. «Բավական է Երեւանից գնալ գյուղ` տեսնելու, թե ինչպես է ապրում կինը: Տարբերությունն ակնհայտ է»,-ասաց նա:

FILE7857 FILE7858 FILE7860 FILE7869 FILE7870 FILE7871 FILE7872

«Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության հարցը Գերմանիայում եւս արդի է, եւ այս ոլորտում առկա իրավիճակը դեռեւս գոհացուցիչ չէ: Կան լրջագույն տարբերություններ` կանանց ստացած եկամուտների, տնտեսության եւ քաղաքականության մեջ նրանց ներգրավվածության առումով: Այս հարցը բաց է մնում թե Գերմանիայում եւ թե Հայաստանում: Իհարկե, Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ առաջընթաց կա, բայց դեռ առկա են հարցեր եւ խնդիրներ, օրինակ` ընտանեկան բռնությունը»,-նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպան  Մաթիաս Քիսլերը:

Նրա խոսքով` Գերմանիան փորձում է աջակցել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտին. «Մասնավորապես նախորդ տարի երիտասարդ փաստաբանների միությանը տրամադրել ենք միջոցներ` կանանց իրավունքների հարցում աջակցություն ցուցաբերելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մեր երկիրը մէկ առաւելութիւն ունի որ փոքր է – Երեւանը առանձին աշխարհ մըն է ուր ամէն ինչ կուտակուած է , պարզ այն պատճառով որ մերձաւոր աւաններն ու փոքր քաղաքները տարուան մէջ մի քանի ամիս հաղորդակցութեան կապերը կը դժուարանան կամ բոլորովին կը խզուին այլապէս ինչ օգտակար պիտի ըլլար թանգարաններ և մշակութային -մարզական մասնաճիւղեր բանալ նաեւ Աբովեանի-Չարենցաւանի-Հրազդանի-Սեւանի – Եղիվարդի -Ապարանի և նման տեղեր` չգոհանալով միայն Գումայրիէն կամ Վանաձորէն ; Հիմնական դժուարութիւնը վստահ եմ ոչ նիւթի ոչ ալ բարի կամքի պակասն է այլ ճանապարհներու դիւրամատչելիութեան ;Ուրեմն շեշտը դնելու ենք ընտիր և
    12 ամիս գործածելի հաղորդակցութեան միջոցներու վրայ` մնացեալը ինքնաբերաբար կը հետեւի;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031