Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Գոռ Մինասյանը ամենայն հավանականությամբ կհռչակվի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մարտ 09,2016 20:15

Հյուսթանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտի 437 կիլոգրամով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ ռուսաստանցի Սերգեյ Լովչեւը ռեկորդային 475 կիլոգրամով դարձավ չեմպիոն: Սակայն դրանից հետո Լովչեւի դոպինգ նմուշում հայտնաբերվեց վերջին սերնդի իպամորելին դոպինգ, ինչի համար նա ժամանակավորապես հեռացվեց IWF-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներից:

Դրանից հետո Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ ինքը՝ Լովչեւը, դիմեցին IWF՝ լաբորատոր փաստաթղթերը իրենց տրամադրելու, «B» սրվակը բացելու եւ անկախ լսումներ կազմակերպելու խնդրանքով:

«Р-спорт»-ը իրավիճակին ծանոթ աղբյուրից տեղեկացել է, որ Մոնրեալի հակադոպինգային լաբորատորիայում «B» սրվակը նույնպես դրական արդյունք է տվել: Եթե այս տեղեկությունը հաստատվի, Լովչեւը բաց կթողնի օլիմպիական խաղերը, իսկ Գոռ Մինասյանը կհռչակվի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031