Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանին առնչվող բիզնեսի գործով փորձաքննությունը ձգձգվում է

Մարտ 09,2016 20:07

«Գետն գրուպ» ՓԲԸ-ն Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար գյուղում  անօրինական կերպով շինաքար է արդյունահանել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում  շարունակվում է Սեւքարում  շինաքար արդյունահանած «Գետն գրուպ» ընկերությանն առնչվող քրեական գործի քննությունը: Շուրջ 5 ամիս է, ինչ չեն ստացվում  այդ հանքավայրին առնչվող  փորձաքննության արդյունքները:

Քարի  վերամշակմամբ զբաղվող, Երեւանի Արցախի պողոտայի 50 հասցեում գրանցված, «Գետն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը տարիներ շարունակ Սեւքար գյուղի կարմիր գույնի քարի հանքավայրը շահագործել է  ապօրինի: Այդ բիզնեսի հետ  սերտ առնչություն ունի  ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների  նախկին նախարար Երվանդ Զախարյանը: Այդ  հանքավայրի  քարով է կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը, երբ քաղաքապետը Երվանդ  Զախարյանն էր: Ե.  Զախարյանի եւ բարձրաստիճան եւս 3 պաշտոնյաների անուններ են առնչվում  այդ ընկերության  հետ: «Գետն գրուպ» ՓԲԸ-ն  Սեւքար  հանքավայրի տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ:

2010թ. Տավուշի մարզում ստուգումներ կատարած Վերահսկիչ պալատը  նշված ընկերության գործունեության հետ կապված բացահայտումներ է արել: Սակայն այդ բացահայտումներին իրավապահ մարմինները  ընթացք չեն տրվել:  2014թ. աշնանը  ՀՀ քննչական  կոմիտեի Տավուշի քննչական բաժինը Սեւքարում «Գետն գրուպ»-ի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցել: Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանի վկայությամբ՝  2012թ.-ից նշված հանքավայրը չի շահագործվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031