Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:
Այնուհետև խորհրդին են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Վարչապետը կարևորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սերտ աշխատանքն ու համագործակցությունը հայտ ներկայացրած յուրաքանչյուր ընկերության հետ և նշել, որ անհրաժեշտ է քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել համապատասխան որոշումներ:
ՀՀ կառավարություն