Լրահոս
Օրվա լրահոսը

40 ստերջացված շներ բաց թողնվեցին Երեւանում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 09,2016 19:15

«Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից այսօր Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց թողնվեցին ամլացված (ստերջացված) 40 թափառող կենդանիներ։ Մատենադարանի դիմաց գործընթացին ներկա էր նաեւ Aravot.am-ը:

«Յունիգրաֆ Իքս»-ի լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերությունը թափառող շների ամլացում իրականացնում է ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով. «Ծրագիրը մեր կողմից մի քանի տարի է` իրականացվում է, եւ պարբերաբար Երեւանի վարչական շրջաններում բաց են թողնվում ստերիլիզացված թափառող կենդանիներ, որոնք բուժվել են, համապատասխան պատրաստում անցել, որպեսզի լինեն անվտանգ: Պատվաստվել են տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում` կատաղության»:

FILE7843 FILE7845 FILE7846 FILE7849 FILE7850 FILE7853 FILE7854

Ի դեպ, ամլացված կենդանիներին կարելի է տարբերել վզկապներով, որոնք հնարավորինս ամուր են, բայց անգամ, եթե կենդանին դրանից «ձերբազատվի», ստերջացված շունը, Լիլիթ Գրիգորյանի խոսքով, տարբերակվում է:

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս տարի Երեւանում ստերջացվել եւ բաց է թողնվել արդեն 850 թափառող կենդանի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միհր says:

    ??? Իհարկե Մատենադարանն ու Երևանի կենտրոնն առանց թափառող շների չէին կարող գոյատևել: Հիմա այդ հարցը հերոսաբար լուծվեց և բոլոր հայկական լրատվամիջոցները ավետեցին “կարևոր” լուրը: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է հավաքելու այդ շների աղբը և ո՞վ է որոշել որ Երևանի կենրոնն առանց թափառող շների չէր կարող գոյատևել: Հարկավոր է էդ շներից արտահանել Նյու Յորք ու Փարիզ թե չէ էդ խեղճ քաղաքների կենրոններն առանց թափառող շների ի՞նչ պիտի անեն: Դուք հասկանում ե՞ք որ այդ շները որքան էլ սրսկված, աղտոտության և վարակի աղբյուր են այն էլ քաղաքի կենտրոնում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031