Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Հովհաննիսյանը՝ Դոստուրյանին. Ծառուկյանի նվիրաբերած 10 մլն դրամն ո՞ւր է

Մարտ 09,2016 19:00

«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում,  անդրադառնալով տաքսու վարորդների պահանջներին ասաց, որ դժվար թե վարորդները դրանք մտածած լինեին՝ նկատի ունենալով «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանին: Նա նաեւ նշեց, որ դատի է տվել Տիգրան Հովհաննիսյանին՝ իրեն զրպարտելու պատճառով:

Այս եւ մի շարք այլ հարցերի մասին Aravot.am-ը զրուցեց Տիգրան Հովհաննիսյանի հետ:

«Ես միտում եմ տեսնում, որ այս լիցենզավորման կարգը ինքը պաշտպանում է, կոչ է անում տուգանել վարորդներին կամ ավելացնել այդ տուգանքների չափը: Թե ինչ է դատի տալիս, ինչ է ուզում, պատկերացում չունեմ: Ես ասել եմ, որ միտում եմ տեսնում, որ նա, պաշտպանելով տրանսպորտի նախարարությանը, համագործակցում է նրանց հետ: Մենք պայքարում ենք լիցենզավորման կարգի դեմ, ինքը պաշտպանում է եւ կոչ է անում ավելացնել տուգանքները:

Այդ մեկ տարում տասնյակ հազարավոր տաքսու վարորդներից լիցենզավորվել է երեւի մոտ 6 հազարը, մոտ 1 500-ը հետ են տվել, կեսն էլ չի կարողանում վճարել 12 հազարը: Մենք էլ պայքարում ենք դրա դիմաց եւ մեր մտահոգությունն ենք արտահայտում Բեգլարյանին, որ ինքը հանդիպում է այնպիսի անձնավորությունների հետ, որոնք հարգանք չունեն մեր վարորդների մեջ: Այնպես որ, մոտակա օրերին մենք վարորդների հետ կարող ենք արձագանքել, թե ինքն ով է, ինչ անցյալ ունի: Եվ նաեւ շատ է մեզ մտահոգում, որ մեկ տարի առաջ դեռ տրանսպորտի նախարարը հանդիպեց հոգեկան հիվանդ, առանց վարորդական վկայականի տաքսիստի հետ եւ Դոստուրյան Գեւորգն էլ իր հետ միասին:

Մենք մեկ տարի է պարոն Բեգլարյանին կոչ ենք անում հանդիպել, գնում ենք առճակատման, մենք պարզերես ենք, ոչ թե մարմանդ գետ ենք: Այսինքն՝ մենք չենք սիրում քծնել, ինչ ասեն գոռանք, գոչենք դա շատ լավ է, մենք պայքարում ենք, որ հետը ընկերություն անենք, փոխենք նրան, իր սխալներն ուղղի պարոն Բեգլարյանը: Մենք նրան անվստահություն ենք հայտնել, հրաժարական ենք հայտնել, բայց դա դեպի լավն ենք ուզում, որ ինքը փոխվի, ոչ թե այդպիսի հասարակական կազմակերպություններին ամեն օր ասի ասուլիս արեք եւ միայն գովաբանեք մեր գործառույթները»,- ասաց նա:

Անդրադառնալով հանդիպման մասին հայտարարությանը, որի ընթացքում, ըստ Դոստուրյանը Տիգրան Հովհաննիսյանը ասել է, որ կհերքի այն, Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Այդ նամակը եղել է փակ նամակ իմ կողմից չէ, ուրիշ անձնավորությունների՝ վարորդների կողմից, ես էլ ասել եմ՝ ի՞նչը հերքեմ քո վերաբերյալ, դու Աստծուն չես հավատում, դա նշանակում է սրբություն չունես, չէ՞, սովորական հասկացողություն է՝ Աստծուն, որ չես հավատում, չունես սրբություն, կարո՞ղ է ես մի հատ բան եմ հորինել: Այսինքն՝ մի քիչ զգույշ պետք է լինել քո հետ:

Կամ դու եղել ես տաքսու վարորդ նախկինում, դեռ 2007 թվականին լիցենզիա ես հանել միշտ եկել ես Կինո Ռոսիայի վարորդներին ասել ես ես լիցենզիա ունեմ, պետք է առանց հերթ քշեմ, մարդիկ էլ ծեծկռտուքի են վերածել քո այդ բնավորությունը դու էլ իրանց ոստիկանություն ես տվել: Նրանց մոտ համբավդ շատ ցածր է, դա էլ նշանակում է բառացիորեն, ասենք ժողովրդի բառերով, որ գործ ես տալիս մարդկանց վրա: Այդպիսի համբավ ունի իր անցյալում: Ասել եմ՝ ի՞նչը հերքեմ, ընկեր, որ դու աթեիստ ես, դու դա ընդունո՞ւմ ես, ի՞նչը հերքեմ:

Կամ Ծառուկյանը հեռուստատեսությամբ նվիրաբերեց իրեն 10 միլիոն դրամ, որպեսզի նա հաշվիչ գնի եւ բաժանի վարորդներին: Ո՞ւր է այդ 10 միլիոն դրամը, եւ այդ 10 միլիոն դրամը ինքը պետք է վճարեր ինչ-որ մի կազմակերպության, ո՞ւր է այդ  счёт-фактура-ն, ո՞ւր են այդ 200 վարորդները, ի՞նչը հերքեմ:

Որ դու չես հավատում, նշանակում է՝ սրբություն չունես, աթեիստներ կան, ի՞նչ կա դրա մեջ, ու դու միշտ գովաբանում ես տրանսպորտի նախարարությանը, մենք էլ դիմակայում ենք՝ տեսնում ենք այդտեղ միտում կա: Պարոն Բեգլարյա՛ն, չես ընդունում, մեզ մի ընդունի, ինչ-որ Հ/Կ-ներին ամեն անգամ մեր դեմ ես հանում: Ես Դոստուրյան Գեւորգին ասել եմ՝ դու մի՛ ընկի նախարարի խելքին, նախարարն ուզում է միշտ «բաժանիր, որ տիրես» գաղափարով առաջնորդվել»:

Մեր նկատառմանը, որ Գեւորգ Դոստուրյանը նույնպես անդրադարձել է իր անցյալին եւ մասնավորապես ասել է՝ «Անընդհատ մի բան պոկի, նպատակը դա է», Տիգրան Հովհաննիսյանն ասաց. «Ես ուզում եմ իմ բոլոր առաջարկությունները, փոփոխությունները տնտեսական ծրագրով իրականացնել: Այո՛, ես ունեմ տնտեսական ծրագրեր, որոնք չեմ արտահայտում, որովհետեւ տրանսպորտի նախարարությունում նստած գողանում են այդ գաղափարները եւ վերածում են գրանտային ծրագրերի, որ Համաշխարհային բանկից  գումար տանեն: Այո՛, ինքը ճիշտ է ասում, որ ես ունեմ տնտեսական ծրագրեր, որոնք գրավոր եմ ներկայացրել ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ պարոն Բեգլարյանին, որ այս վերջին լիցենզավորման կարգը ձախողվեց հերթական անգամ պարոն Բեգլարյանի կողմից գրանտային ծրագիր էր: Այսինքն՝ բուժզննում, տեխզննում գործառույթը հանենք, դա էլ պատճառ է, գնանք Համաշխարհային բանկից փող ուզենք, այ դրա համար ամո՛թ է, ամո՛թ, ամոթանք եմ տալիս: Ու Դոստուրյանն էլ պետք է ասի՝ դուք ամեն անգամ լիցենզավորման կարգ փոխելով, ամոթալին այն է, որ այդտեղ դուք գումարներ վաստակելու ձգտումներ ունեք Համաշխարհային բանկից: Կարելի է անվճար ասել, թե ինչ փոփոխություններ կարելի է անել ոլորտում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vlad babikyan says:

    էս Տիգրանը օդում օդաչուա, ծովում նավաստի, մեկ ավտո ներկրողա ներկայանում, մեկ առևատրական, մեկ տաքսիստ, մեկ ոստիկան, մեկ գաիշնիկ, Ռուստամ ու Զոհրաբի մեջի Թուլաթնա

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031