Լրահոս
Օրվա լրահոսը

Սերբիայի նախագահ. Ժամանակին ես անձամբ պնդում էի, որ մենք պատվիրակություն ուղարկենք ՀԱՊԿ. Sputnik

Մարտ 09,2016 17:57

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի խոսքերով՝ Բելգրադը մեծ հնարավորություններ ունի համագործակցել և´ ՆԱՏՕ-ի և´ ՀԱՊԿ հետ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական կայքը։

Նախագահ Նիկոլիչը արտահայտվելով Սերբիա-ՀԱՊԿ հնարավոր համագործակցության մասին՝ ասել է. «Ժամանակին ես անձամբ պնդում էի, որ մենք պատվիրակություն ուղարկենք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով։ Ռուսները մեզանից նման բան չէին պահանջում, չնայած այդ ժամանակ մեր պատվիրակությունը ներկա էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին»։

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը խոսել է նաև Սերբիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և դրա հետ կապված ՌԴ հնարավոր արձագանքների մասին. «Ռուսաստանը չի հաշվում, թե քանի տոկոսով ենք կապված Մոսկվայի և քանի տոկոսով ՆԱՏՕ-ի հետ։ Ռուսաստանը գիտի՝ Սերբիայի քաղաքացիները չեն ուզում, որ իրենց երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա չենք անի»։

Սերբիայի նախագահն ավելացրել է նաև, որ Ռուսաստանին բավարար են նույնիսկ բանավոր երաշխիքներ այն մասին, որ Սերբիան չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031