Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել առեւտրականների խնդիրը (Տեսանյութ)

Մարտ 09,2016 17:48

«Շատ փոքր ծավալներով է իրական առեւտուրը գնում»,- մարտի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով առեւտրականների բարձրացրած խնդիրներին, ասաց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունում բարձրաձայնել է այս խնդիրը, նախարարությունը պատրաստ է քննարկել խնդիրը եւ ընդհանուր հայտարարի գալ խնդրի լուծումների շուրջ. «Կարծում եմ, որ նաեւ այստեղ կարելի է բանակցել տոնավաճառների տերերի հետ, որպեսզի նրանց հետ էլ գալ կոմպրոմիսային լուծումների: Որովհետեւ տեսեք՝ ինչ է ստացվում, տոնավաճառները հիմա մտել են մրցակցության մեջ՝ տեսնելով, որ կա ճնշում, ռիսկ, որ կարող են զրկվել իրենց հաճախորդներից, գները կարող է իջեցնեն, բարեգործական քայլեր են անում: Այսինքն՝ սրանք տարբեր ոլորտներ են, որոնք մարքեթինգային առումով կիրառվում են շուկայում: Հարկավոր է տրամաբանորեն նայել»:

Գագիկ Մակարյանը համարում է, որ Հայաստանում այսօր առեւտուրը խնդիրներ ունի, որոնք գլոբալ լուծման կարիք ունեն. «Այսինքն՝ ոչ միայն տոնավաճառները, այլ նաեւ այլ խնդիրներ կան: Եվ որպեսզի հազարավոր մարդիկ, որոնք ներառվել են այդ ոլորտի մեջ, կարողանան իրենց գոյությունը պահպանել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031