Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Իշխանափոխությամբ մարտի 1-ը չի բացահայտվի

Մարտ 09,2016 17:45

«Ես վերջերս 1-2 պաշտոնյաների հետ փակ հանդիպում եմ ունեցել։ Իրենք փորձում են ամեն ինչ անել։ Իսկապես բավականին պակասել են դեպքերը, բայց դա արդարացում չէ։ Սա վիճակագրություն չէ, ամեն մի սպանություն ահավոր է»,- «Մեդիա կենտրոնում» «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նա հարց է բարձրացնում, թե ինչն է պատճառը, որ մեղավորները չեն պատժվում. «Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեն պատժվում այն ոստիկանները իրենց կատարած խոշտանգումների արդյունքում մահացած մարդկանց համար։ Ինչո՞ւ չեն բացահայտվում մարտի 1-ի դեպքերը։ Արդյոք դժվա՞ր է դրանք բացահայտել։ Եթե մենք խորանում ենք այս հարցերի մեջ, շատ հեռուն ենք գնում»։

Ավետիք Իշխանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից մի շարք սպանություններ են տեղի ունեցել, որոնք չեն բացահայտվել։«Ես կարող եմ ենթադրել, որ սպանությունների հետեւում մարդիկ են կանգնած, որոնք իշխանության հենարանն են, որոնց չեն ուզում կպչել։ Չնայած, որ Հայաստանում ձեւական, ոչ իրական գաղափարական իշխանություն է փոխվել, բայց իշխանության բնույթը նույնն է մնացել. չպատժել եւ պահել»։

Իրավապաշտպանը համամիտ չէ, որ եթե իշխանությունը փոխվի, մարտի 1-ի դեպքերը կբացահայտվեն. «Նույն քննիչները, որոնք քննում էին Ղարաբաղ կոմիտեի գործերն 88-98 թվականներին, հետո դարձան 96 թվականի գործի քննիչները, հետո՝ 2008 թվականի։ Նրանք միշտ ծառայել են իշխանություններին եւ ամեն մի նոր իշխանություն հենվել է նրանց ծառայությունների վրա»։

Լուծումն, ըստ Իշխանյանի, իշխանության բնույթի փոփոխությունն է եւ ոչ թե հենց իշխանության ներկայացուցիչների։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031