Մարտի 4-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների համատեղ ջանքերով Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Աբու Դաբիի Սբ. Նահատակաց եկեղեցիներում տեղի ունեցան սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան արարողություններ՝ ԱՄԷ-ի և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի նախագահությամբ:
Պատարագներին հաջորդեցին հիշատակի արարողություններ եկեղեցիների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշարձանների մոտ:
Արարողություններին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր, ովքեր աղոթեցին սումգայիթյան զոհերի արդար հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի անսասանության համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ