Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Հովհաննիսյան. Ի՞նչ է նշանակում, որ տոնավաճառների վարձավճարը պետք է սահմանվի շրջանառության 1.5 տոկոսով (Տեսանյութ)

Մարտ 09,2016 17:15

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը  մարտի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ գրություն են հղել կառավարությանը՝ ինչպես են կարգավորվում տոնավաճառների կազմակերպիչների եւ վաճառականների հարաբերությունները: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխան են ստացել, որ առեւտրի ոլորտը, որտեղ հանդես են գալիս փոքր եւ միջին ձեռներեցները, կարգավորվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով, այդ գործունեությունը լիցենզավորման ենթակա է, եւ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի է կետով սահմանվում է վարձավճարը, որը չպետք է գերազանցի վաճառականների շրջանառության 1.5 տոկոսը:

«Եթե Մալաթիայի տոնավաճառում աշխատող մեր քաղաքացիները սկսեն վճարել 1.5 տոկոս, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է այսպես շարունակել այդ գործընթացը: Կարող ենք մենք շնորհակալություն հայտնենք պարոն Ծառուկյանին, որ նա բարեգործությամբ է զբաղվում՝  3 տարի տրամադրելով այդ վաճառատեղերը մարդկանց: Որ հաշվարկենք միգուցե 1.5 տոկոսը հավասարվի կամ գերազանցի կամ միգուցե չգերազանցի: Կարող ենք շնորհակալություն հայտնել Ալեքսանյան Սամվելին, որ Երեւան Սիթիի տոնավաճառներում 1000 դրամ արժեք 1 քառակուսի մետրը»,- ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանը աբսուրդ է համարում այն հանգամանքը, որ վաճառականները եւ տոնավաճառների կազմակերպիչները պետք է իրենց հարաբերությունները պարզեն. «Շուտափույթ ձեւով կառավարությունը պետք  է միջամտի եւ պատասխան տա այս օրենքով սահմանված դրույթի վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում, որ տոնավաճառների վարձավճարը պետք է սահմանվի շրջանառության 1.5 տոկոսով»:

«Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Դանիելյանը նշեց, որ տոնավաճառները այդ 1.5 տոկոսին ավելացնում են ծառայությունները, սակայն, ըստ նրա, այդ ծառայությունները վճարովի են. «1մ2-ն արժե 1000 դրամից մինչեւ 40 հազար դրամ, ո՞նց կարելի է այդպես լինի»:

Նկատենք, որ Տիգրան Հովհաննիսյանը, որն այս ասուլիսի ընթացքում ներկայացել էր իբրեւ «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ, նաեւ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահն է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ պատճառը ո՞րն է, նա պատասխանեց. ««Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիան» փողոցում է ստեղծվել մեկ տարի առաջ: «Ավտովարորդների պաշտպանության լիգան» իր ամբողջ կազմով եւ յոթ տարբեր առեւտրային հասարակական կազմակերպություններ միավորվել են եւ ստեղծել են «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիան», մենք փողոցում ընտրվել ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031