Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Սահակյան. Լիցենզավորումը վարորդից գումարներ շորթելու միջոց չէ (Տեսանյութ)

Մարտ 09,2016 16:02

«Տաքսու ոլորտում, ըստ իմ դիտարկումների, սկսած 2006 թվականից, երբ որ առաջին անգամ մտցվեց լիցենզավորման կարգ եւ պահանջվեց, որ տաքսին լինի լիցենզավորված, այդ օրվանից ի վեր հենց որ լիցենզավորման նորմալ գործընթաց է, ընթանում, սկսվում են ցնցումներ, տաքսու վարորդների բողոքներ, որոնք բերում են քայքայման գործընթացի»,- մարտի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նա նշեց, որ համարում է, որ լիցենզավորումը ոչ միայն պետք է պարտադիր լինի եւ շարունակվի, այլ նաեւ հետագայում այն պետք է խստացվի, այդ թվում նաեւ տաքսու լիցենզիաների քանակի սահմանափակում լինի, սակագինի ֆիքսում գոնե Երեւանում. «Լիցենզավորումը ոչ թե վարորդից գումարներ շորթելու միջոց է, այլ որպեսզի դաշտը լինի վերահսկվող, դաշտը լինի կարգավորված եւ ամեն ոք, ով կօգտվի տաքսիից հստակ իմանա, որ ղեկին նստած է պրոֆեսիոնալ եւ ինքը ապահով կարող է տեղ հասնել: Տաքսին, իհարկե՛, ամբողջ աշխարհում ճոխության միջոց է, բայց մեր երկրում, քանի որ տրանսպորտը որոշ տեղերում կաղում է, գնի եւ որակի համադրության պայմաններում վերածվել է հասարակական տրանսպորտի, դրա համար էլ այդքան ցավոտ է այդ հարցը մեր ազգաբնակչության համար: Կհորդորեմ մարդկանց, որոնք սովորել են բողոքել տաքսի ծառայության որակից, ուղղակի չօգտվել այն տաքսի ծառայությունից, որն իր ծառայությունները լավ չի մատուցում»:

Վահագն Սահակյանը, սակայն, ընդգծեց, որ տաքսիները ավելի քիչ են հայտնվում կիլոմետրից կախված վթարների մեջ. «Ամենագովելին՝ տաքսիների պատճառով եւ տաքսիների վթարներից մարմնականով ավարտները շատ քիչ տեղ են զբաղեցնում մնացածի նկատմամբ: Սա ես ասում եմ ի գովեստ տաքսի ծառայության եւ փչացնել նման ոլորտը, ուղղակի կլինի անհեթեթ: Կարծում եմ՝ ընդհակառակը՝ պետք է քայլեր ձեռնարկել, որ ավելի լավանա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031