Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր էլ անմասն կմնա մեդալներից:
97 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանին հաղթած թուրք Ֆատիխ Յասարլին քառորդ եզրափակչում 0-10 հաշվով պարտվեց ուկրաինացի Վալերի Անդրիյցեւին: Իսկ դա նշանակում է, որ հայ ըմբիշը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ