Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդգես Գասպարիի դատական նիստը բավականին թեժ մթնոլորտում է անցնում:
Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը բարկացած նկատողություններ է անում Գասպարիին, նրա փաստաբան Տիգրան Եգորյանին, անգամ լրագրողներին՝ ապակուց այն կողմ ծամոն ծամելու համար՝ դիտելով դա անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, նաեւ զգուշացնելով, որ կկիրառի սանկցիա:
Տիգրան Եգորյանն արդեն որերորդ դատական նիստն է՝ ինքաբացարկ է հայտնում դատավորին: Այսօր, ի պատասխան՝ դատավորը որոշում կայացրեց, որ Փաստաբանական պալատ է դիմելու՝ Եգորյանին պատժելու համար:
Գասպարին նորից նիստի ժամանակ պառկեց՝ ի նշան բողոքի: Դատավորը հրահանգեց՝ պատշաճ դիրք ընդունեք: Ըստ Տիգրան Եգորյանի, պատշաճ դիրք ասվածը պետք է պարզաբանվի, գուցե այդ դիրքն էլ է պատշաճ:
Կարդացեք նաև
Ի վերջո Գասպարիին դատական կարգադրիչները դուրս հանեցին նիստերի դահլիճից:
Եգորյանը դատավորին չէր ուզում դիմել «հարգելի դատարան» արտահայտությամբ, դատավորը նրան կարգի էր հրավիրում, թե դիմեք հարգելի դատարան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ